Լեռան չափ մե՜ծ անակնկալ

Արագա՛ծ, գիտեի, որ մի օր հասնելու եմ, ոտքերիս տակ զգալու եմ քեզ:

Այս տարվա առաջին բարձունքը որոշված էր հուլիսի 15-ին, նախատեսվում է հաղթահարել Արագածի բարձունքը: Մտովի սպասում էի այդ օրվան. միգուցե ա՞յն լինի իմ ամենամեծ նվերը:

Հին ու նոր սեբաստացիական արշավախմբով հասանք Արագածի լանջին գտնվող Քարե լճի մոտ: Տարվա բոլոր եղանակներով անցնելու էի իմ մի օրը: Հարավային բարձունքն էր: Արահետներն անգամ հուշում էին բնության բոլոր երևույթների մասին.  ձյունոտ, քարքարոտ, ծաղկե գորգով անցնում էինք մեր ճանապարհը: Անձրևն ու կարկուտը, երկնքի որոտը մի փոքր ինձ հուսախաբ արեցին. միգուցե չհաջողվի՞ բարձրանալ. սակայն պարոն Ալբերտը թույլ չտվեց նահանջել: Բարձրանում էի մի փոքր դժվարությամբ, թեև տիար Գևորգն ինձ մեծ համբերատարությամբ հուսադրում էր, որ առաջին անգամն Է, հաջորդ արշավին ավելի հեշտ է լինելու հաղթահարել բսարձունքը։ Չտես երեխայի նման ուզում էի առաջինը տեսնել այն՝ ինչ խառնարան են անվանում, ինչն ինձ մոտ ասոցացվել էր խավար, մութ տեսարանով: Եղավ ճիշտ հակառակը. լույս ու հեքիաթ էր առջևումս: Վերադարձել եմ, բայց այդ տեսարանն անընդհատ ուզում եմ վերհիշել ու ապրել:  Այսքան մեծ ծննդյան նվեր երբեք չէի ունեցել: Շնորհակալ եմ օրվա համար, անակնկալիս համար, որ մատուցեցի ինքս ինձ։

Реклама
Запись опубликована в рубрике Ճամփորդությամբ ուսուցումը 2017-2018 ուստարում, Ֆոտոպատում. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s