Հե՜յ, ջան, ղափամա

Հե՜յ, ջան, ղափամա,
Համով-հոտով ղափամա,
Հե՜յ, ջան, ջան, ղափամա,
Շախով-շուխով ղափամա:-2 անգամ

Արագ հասած դդումը
Առանք բերինք մեր տունը,
Մանր ջարդած աղեցինք,
Թոնրի մեջը կախեցինք:

Հե՜յ, ղափամա, ղափամա,
Մեղրը մեջը, ղափամա,
Հե՜յ, ջան, ջան, ղափամա,
Բուղը մեջը ղափամա:
Ջա՜ն, հե՜յ ջան, հե՜յ ջան, հե՜յ ջան:
Ջա՜ն, հե՜յ ջան, հե՜յ ջան, հե՜յ ջան:

Հե՜յ, ջան ղափամա,
Համով-հոտով ղափամա,
Հե՜յ, ջան, ջան, ղափամա,
Շախով-շուխով ղափամա:-2 անգամ

Եղ դրեցինք կծորա,
Էնպես տարեք, չծորա,
Էնպես տարեք` չթափի,
Խաս շորերս չաղտոտի:

Հե՜յ, ղափամա, ղափամա,
Մեղրը մեջը, ղափամա,
Հե՜յ, ջան, ջան, ղափամա,
Բուղը մեջը ղափամա:
Ջա՜ն, հե՜յ ջան, հե՜յ ջան, հե՜յ ջան:
Ջա՜ն, հե՜յ ջան, հե՜յ ջան, հե՜յ ջան:

Հե՜յ, ջան, ղափամա,
Համով-հոտով ղափամա,
Հե՜յ, ջան, ջան, ղափամա,
Շախով-շուխով ղափամա:-2 անգամ

Գդալն առած եկան տուն
Հարյուր հոգի անկշտում,
Ես ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ,
Հարյուր հոգու` մեկ դդում:
Էկան էլ հեր ու հորքուր,
Էկան էլ մեր ու մորքուր,
Էկան քեռի, քեռեկին,
Խնամի ու տեգերկին,
Էկան սանիկ, սանամեր,
Հարսնաքուր ու հարսնախպեր,
Էկան մոտիկ, հեռավոր,
Զոքանչ, կեսուր ու քավոր:
Ջա՜ն, հե՜յ ջան, հե՜յ ջան, հե՜յ ջան:
Ջա՜ն, հե՜յ ջան, հե՜յ ջան, հե՜յ ջան:

Հե՜յ, ջան, ղափամա,
Համով-հոտով ղափամա,
Հե՜յ, ջան, ջան, ղափամա,
Շախով-շուխով ղափամա:-2 անգամ

Реклама
Запись опубликована в рубрике Տեսանյութեր, Ավանդական ծեսեր. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s