ԵՐԿԱՐԱՑՎԱԾ ՕՐՎԱ ՃԱՄԲԱՐԻ ԽՆԴԻՐՆԵՐ, ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

      Փետրվարի 21-ի կազմակերպիչների հավաք

Վայրը` Հյուսիսային դպրոց-պարտեզ

Օրակարգում՝ Երկարացված օրվա ճամբարի խնդիրներ, զարգացման առաջարկություններ

Իմ ջոկատն այս տարի համալրվեց տարատարիք ճամբարականներով:Ջոկատում են վեց, յոթ և ութ տարեկան ճամբարականներ: Ուսումնական պարապմունքներից հետո ճամբարականները նախընտրում են ազատ գործունեությամբ զբաղմունք, ինչի ընթացքում ձևավորվում են փոխոադրձ հարգանք, հոգատար վերաբերմունք, ընկերակցական փոխհարաբերություններ: Միմյանց հետ են կապվում միևնույն հետաքրքրություն ու պահանջմունք  ունեցող ճամբարականները: Ինքնավարության ժամանակ երբեմն օգնության կարիք են ունենում վեց տարեկանները, սակայն լուծումները տեղում գտնվում են: Ընտրվում են ավելի ինքնուրույն ճամբարականներ,ովքեր մեծ պատասխանատվությամբ են օգնում իրենցից կրտսերներին: Նրանք իրենց փորձը բավականին սիրով փոխանցում են փոքրերին:

Ելնելով եղանակային բարենպաստ պայմաններից աշխատում եմ ամենօրյա գործընթացում ներառել բացօթյա տարածքում խաղը` խաղացնելով մոռացված բակային խաղեր: Դրանց հիմքում դժվարությունների չեմ հանդիպում, որովհետև խաղերի ժամանակ բոլորն են դառնում մասնակիցներ:

Առաջարկությունս է, որ կամակերպիչներն ավելի շատ կապեր հաստատեն կրթահամալիրի տարբեր դասավանդողների հետ` երաժշտության, բնագիտության, մարմնամարզիկների, ինչի շնորհիվ ավելի հագեցած ու ակտիվ կանցնի ճամբարականների առօրյան:

Реклама
Запись опубликована в рубрике Ուսուցչի օրագիր. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s