Երկարացված օրվա կազմակերպիչների հերթական պարապմունքն անցկացրեց տիար Բլեյանը: Սեմինարն առանձնացավ Արևմտյան դպրոցի կրթական պարտեզից-ագարակ իր գարնանային շրջայցով: Ինչպես միշտ, այս քայլքով նույնպես նոր գաղափարներ, ճամբարի կազմակերպման այլընտրանք առաջարկեց կրթահամալիրի տնօրենը: Կարևորվեց, որ ճամբարականի օրվա երկրորդ մասի կազմակերպման մեջ պետք է գերիշխի հեծանվավարությունը, պարտիզապուրակային աշխատանքները, ագարակի կենդանիներին հոգ տանելը, որն իհարկե, առողջ, հոգատար, աշխատասեր սերունդ դաստիարակելու համար կարևոր նախապայման է:
Реклама