«Հանդիպում Կոմիտասի հետ»

Այսօր Առնո Բաբաջանյան համերգասրահում կայացավ «Հանդիպում Կոմիտասի հետ» բաց դաս-համերգը՝ Երևանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ: Համերգը վարում էր երգչախմբի ղեկավար և դիրեժոր Հարություն Թոփիկյանը: Ինչպես մայրաքաղաքի տարբեր դպրոցներից, մեր կրթահամալիրի 4-5-րդ դասարանների սովորողները նույնպես ներկա գտնվեցին պարապմունքին, լսեցին մի քանի հետաքրքիր փաստեր, տեղեկացան Կոմիտասի մարդկային բարձր որակների, բնավորության գծերի, կյանքի իրադարձությունների մասին:  Տեղեկությունները  մեզ էին  հասել Հրաչյա Աճառյանի և այլ արվեստագետների կողմից:Ստեղծագործությունների  մի մասը կրթահամալիրի սովորողները բազմիցս երգել և համերգային ծրագրով ներկայացրել են հանդիսատեսին: Համերգն ամփոփեցինք միասնական կատարմամբ. ամբողջ դահլիճի ունկնդիրները՝ սովորողները, դասավանդողները երգչախմբի հետ միասին կատարեցին Ազգային օրհներգը:

Հաջորդիվ՝ ռադիոթողարկում:

Об авторе astepanjan

Ողջույն, բարի գալուստ իմ մեդիաաշխարհ: Աշխատում եմ կրթահամալիրում 2010 թվականից: Սիրում եմ ներթափանցել մանուկների ներաշխարհ և բացահայտել նրանց տաղանդները:
Запись опубликована в рубрике Ուսումնական ճամփորդություններ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий