Հեծանվային ընտանեկան մարաթոն

Այսօր իրականացրեցինք ամենասեբաստացիական ընտանեկան հեծանվային մարաթոնը: Մասնակցում էին Արևելյան դպրոցի տարատարիք սովորողներն իրենց ծնողների հետ: Նարեկն ու Վահագնը մայրիկի հետ միացան մեզ իրենց անձնական հեծանիվներով, տանից պատրաստված եկել էր նաև Տիգրանի հայրն իր հեծանվով: Մասնակցում էին Վաչեի ու Գրիգորի մայրիկները, Խաչիկի հայրիկը: Հեծանվաերթը ղեկավարում էին ընկեր Միքայելն ու ընկեր Սյուզին: Երթի մեկնարկը տրվեց Մայր դպրոցի մարզադաշտերի մոտից: Մի քանի շրջապտույտ կատարելուց հետո երթով բարձրացան Արևելյան դպրոց: Այնտեղ ևս շրջապտույտներ կատարեցինք դպրոցի շրջակայքով և երթն ավարտեցինք նորից Մայր դպրոցի հեծանվային կայանում: Ոգևորությունը մեծ էր, հատկապես այն ծնողների շրջանում, որոնք երկար ժամանակ չէին վարել հեծանիվ: Այնուամենայնիվ, ստացվեց այն, ինչ նախատեսել էինք: Լուսանկարների, տեսանյութերի հեղինակը տիկին Նունեն է: Շնորհակալ ենք մասնակիցներին՝ սեբաստացի ծնողներին, սովորողներին, աջակցող խմբին: Նման միջոռառումները կլինեն շարունակական:

Համակարգող՝ Աննա Ստեփանյան

Об авторе astepanjan

Ողջույն, բարի գալուստ իմ մեդիաաշխարհ: Աշխատում եմ կրթահամալիրում 2010 թվականից: Սիրում եմ ներթափանցել մանուկների ներաշխարհ և բացահայտել նրանց տաղանդները:
Запись опубликована в рубрике 2018-2019 ուստարի, Տեսանյութեր, Ֆոտոպատում, Աշխատանքային նախագծեր. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий