Արևելքի Տուփածառ-տոնածառը

Ազդարարում ենք《Լույսեր, գույներ,ազդեցություններ, ղողանջներ》ամանորյա տոնական նախագիծը, քանզի, միասնական աշխատանքի շնորհիվ, բավականին կարճ ժամանակահատվածում կարողացանք ավարտուն տեսքի բերել մեր տուփերով գեղեցկուհուն, իսկ տոնական լույսերը կվառվեն մի քանի օրից:

Օրեր շարունակ բոլորը`մեծից փոքր, դպրոց էին մտնում տուփերով, որտեղից էլ ծնունդ առավ 《Մի տուփ ես, մի տուփ`դու》 նախագիծը: Սովորողների հետ միասին, տուփերը հավաքագրելուց, ներկելուց ու խմբավորելուց հետո անցանք մեր կոնստրուկտիվ աշխատանքին: Աշխատանքը բարդ էր ու պարտավորեցնող, սակայն արդյունքը անհամեմատ դրական ստացվեց: Կրկին անգամ ցույց տվեցինք, որ թուղթը աղբ չէ, և անգամ թափոնով կարող ենք ստանալ տարվա խորհրդանիշ այլընտրանքային տոնածառը:

Об авторе astepanjan

Ողջույն, բարի գալուստ իմ մեդիաաշխարհ: Աշխատում եմ կրթահամալիրում 2010 թվականից: Սիրում եմ ներթափանցել մանուկների ներաշխարհ և բացահայտել նրանց տաղանդները:
Запись опубликована в рубрике 2018-2019 ուստարի, Ֆոտոպատում, Ամանոր 2019, Արդյունքներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий